ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               

Հայաստանի առաջնությունը հիշեցնող առաջնություն

Հայաստանի առաջնությունը հիշեցնող առաջնություն
01.06.2012 | 05:19

Այս օրերին Սարանսկ քաղաքում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության առաջնությունում հաջող մրցելույթներ են ունեցել հայազգի մարզիկները: 69 կիլոգրամ քաշային կարգում միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանը երկամարտի 315 կիլոգրամ արդյունքով դարձել է փոխչեմպիոն: Արծաթե է եղել նրա մրցելույթը նաև պոկում վարժությունում` 145 կիլոգրամ: Եվս մեկ մեդալ, այս անգամ բրոնզե, ծանրորդը նվաճել է հրում վարժությունում (175 կգ): Տեղեկացնենք, որ երկամարտի ոսկու համար պայքարում երրորդ մոտեցումով Արմեն Ղազարյանը գրոհել է 182 կգ կշռող ծանրաձողը, վստահ վերցրել ուսերին և միայն գլխավերում չի կարողացել ֆիքսել քաշը: Նույնը փորձել է անել և չեմպիոնը` Օլեգ Չենը (երկամարտ` 322 կգ), սակայն նրան չի հաջողվել ծանրաձողն անգամ կրծքին վերցել:
Առաջնությունում երկամարտի 213 (93+220) կիլոգրամ արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել տասնիննամյա սպորտի վարպետ Վանիկ Մկրտումյանը: Նա մրցելույթ է ունեցել 56 կգ քաշային կարգում: Վանիկը երրորդ արդյունքն է ցույց տվել նաեւ հրում վարժությունում:
Առաջնությունում մեր հայրենակիցներն ունեցել են և երրորդ մասնակցին: Ցավոք փորձառու Սերգեյ Պետրոսյանը (62 կգ քաշային կարգ) չի կարողացել արժանի մրցակցություն ցույց տալ հակառակորդներին և երկամարտի 255 կիլոգրամ արդյունքով գրավել է յոթերորդ տեղը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ